ԱՄՆ-ի 45-րդ նախագահը՝ Դոնալդ Թրամփը, արդեն 12 տարի է ամուսնացած է գեղեցկուհի Մելանիայի հետ:
Մելանիան, ով 90-ականներին զբաղվում էր մոդելինգով, ծանոթացել է Թրամփի հետ 1998 թվականին նյույորքյան խնջույքներից մեկի ժամանակ:
52-ամյա Թրամփը միանգամից նկատելով 28-ամյա շքեղ գեղեցկուհուն՝ որոշում է նրա հետ ծանոթանալ: Ընդամենը մի քանի հանդիպումներից հետո զույգը հասկանում է, որ շտապ պետք է ամուսնանալ: Սակայն նրանց հարսանեկան արարողությունն անդադար ձգձգվում էր:
Միայն 2005 թվականին սիրահարները կարողացան օրինականացնել իրենց հարաբերությունները՝ կազմակերպելով ճոխ հանդիսություն, որին ներկա էին հարյուրավոր մարդիկ:
Մելանիայի էլեգանտ զգեստը մոդելավորել է Ջոն Գալյանոն. 100 մետրանոց թավշյա այս զգեստի արժեքը 200 հազար դոլար էր: Սակայն ամուսնական արարողության համար Մելանիան ուներ ևս մեկ զգեստ, որի մոդելավորողը Վերա Վանգն էր:
Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց համատեղ որդին՝ Բարոնը: Նախկին ամուսնությունից Թրամփն ունի 4 երեխա, սակայն լրագրողների հետ զրույցներում նա միշտ խոստովանում , որ Բարոնն իր համար առանձնահատուկ է: