Մադոննան Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկա է գտնվել Luar ապրանքանիշի ցուցադրությանը։ Երգչուհու կերպարը գրավել է հանրության ուշադրությունը։ Երգչուհին միջոցառման համար ընտրել է բեժ բլեյզեր զգեստ՝ բարձր գոտկատեղով և ուսադիրներով։ Դերասանուհին հանդերձանքը լրացրել է սև լատեքսային ձեռնոցներով, մինչև ծնկներ հասնող երկարաճիտ կոշիկներով, ցանցավոր գուլպաներով և երկու զույգ ակնոցներով՝ դրանք դնելով իրար վրա։
Համացանցի օգտատերերին վախեցրել են նաև կատարողի նիհարած ձեռքերը։ Նրանցից շատերը նկատել են, որ Մադոննան նման է «ճպուռի» և պարզապես «խեղված է»։
Հիշեցնենք, որ Մադոննայի դուստրը ավելի վաղ ներառվել է Նորաձևության շաբաթվա ամենավատ կերպարների ընտրանիում։ 27-ամյա Լուրդ Լեոն նորաձևության ցուցադրությանը ներկայացել է չափազանց էքստրավագանտ զգեստով։