Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 16-ին թեժ է լինելու. համատեղ համերգով հանդես կգան երգիչներ Խչոն, Սեւակ Խանաղյանը և ռուս ռեփեր Գուֆը: Հայտնում է Bravo.am-ը:
Կազմակերպիչները բարձր տրամադրություն են խոստանում ամբողջ երեկոյի ընթացքում:
«Սպասվում է անկրկնելի շոու՝ յուրահատուկ նախագծված հեղինակային բեմ, անթերի հնչողություն, ֆանտաստիկ լուսային էֆեկտներ: «Չարթ Միքս Փրոջեքթ»-ը կներկայացնի իսկական մեգաշոու»,- նշված է հաղորդագրությունում: