Օրեր առաջ Քարդի Բին երրորդ անգամ մայրացավ։ Ռեփ-արտիստուհին երկրապագուների հետ կապ է հաստատել Ինստագրամ սոցցանցում և պատմել, թե ինչ է զգում։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ այդքան սեր են տվել: Ես այնքան սիրահարված եմ իմ երեխային: Նա այնքան գեղեցիկ է և փոքրիկ: <…> Ես ինձ լավ եմ զգում: Շատ երիտասարդացած, շատ եռանդուն, շատ գեղեցիկ»,- կիսվել է երգչուհին։
Ի դեպ, Քարդին լուսանկար է հրապարակել նաև Օֆսեթի հետ, որից նախատեսում էր ամուսնալուծվել անցյալ ամիս, սակայն, ըստ երևույթին, արդեն մտափոխվել է։
Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացել են 2017թ. Երկու տարի անց նրանք դուստր են ունեցել՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյը։ Զույգը բարդ հարաբերություններ ունի. 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն հետագայում մտափոխվել է։ Անցած դեկտեմբերին հայտնի դարձավ Օֆսեթի անհավատարմության մասին, ինչի պատճառով Քարդին կրկին սկսեց խոսել ամուսնալուծության մասին։