Հեյլի Բիբերն Ինստագրամ սոցիալական ցանցում դիմել է իր սիրելիին՝ Ջասթինին. 27-ամյա մոդելը շնորհավորել է ամուսնուն ամուսնության վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։ «Վեց տարի: Սիրում եմ քեզ, փոքրիկս», – գրել է նա Stories-ում:
Ամուսնության վեց տարիների ընթացքում զույգը շատ բան է ապրել. գարնանը լուրեր տարածվեցին, որ նրանք ամուսնալուծության եզրին են, բայց, բարեբախտաբար, պարզվեց, որ զույգը երեխայի է սպասում։ Մայիսի 9-ին մոդելը սոցցանցերում պաշտոնապես հայտարարեց իր առաջին հղիության մասին։ Այնուհետև մոդելը ֆոտոշարք է հրապարակել սպիտակ ժանյակավոր զգեստով, որն ընդգծել է նրա կլորացած փորիկը։
Հիշեցնենք, որ Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։