Մարգո Ռոբին հարցազրույց է տվել Women’s Wear Daily-ին, որտեղ բացահայտել է, որ դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը։ Նշենք, որ Barbie-ի աստղը բրենդի հետ համագործակցում է 2018 թվականից։
«Սա խորհրդանշական ապրանքանիշ է: Այն միշտ կապված է բացարձակ շքեղության հետ։ Համենայն դեպս, ես միշտ այդպես եմ վերաբերվել Շանելին»,- ասել է Ռոբին։
Գովազդի նկարահանումներից լուսանկարներ, որը նկարահանել է Լուկա Գուադինինոն, ավելի վաղ հայտնվել էին Daily Mail կայքում։ Գովազդի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նախկինում բույրի դեմքն էին Քեթրին Դենյովը և Նիկոլ Քիդմանը։ Big Little Lies-ի աստղի հետ նկարահանումները տեղի են ունեցել Սիդնեյում և տևել հինգ օր, և տեսահոլովակի ընդամենը մեկ րոպեի արժեքը գնահատվել է 11 միլիոն դոլար։