Սիլվա Հակոբյանն ու իտալացի երգիչը կատարել են մեր ժողովրդական երգը

Չնայած որ Սիլվա Հակոբյանը վերջերս է մայրիկ դարձել, նա չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին հետաքրքիր լուսանկարներով, տեսանյութերով, գեղեցիկ կատարումներով և նոր երգերով։
Այս անգամ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի նորությամբ․ նա ինստագրամյան հետևորդների դատին է ներկայացրել մեր ժողովրդական սիրված երգերից մեկի իտալերեն տարբերակը։
«Վայելեք մեր ժողովրդական «Ով սիրուն,սիրուն» երգը,իսպաներեն տարբերակով,իմ և իտալացի հայտնի երգիչ` Պատրիցիո Բուաննեյի կատարմամբ»,- իր միկրոբլոգում նշել է Սիլվա Հակոբյանը։