Կրիշտիանու Ռոնալդուի սիրելիին համեմատել են Քիմ Քարդաշյանի հետ (լուսանկար)

Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին հայտարարել է իր «I Am Georgina» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի մասին, որի պրեմիերան տեղի կունենա Netflix-ում։ Նա համացանցի շատ օգտատերերի հիշեցրել է ռեալիթի հեռուստատեսության մեկ այլ աստղի՝ Քիմ Քարդաշյանին։

Ծրագրի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2022 թվականի հունվարին, իսկ երկրորդը՝ 2023 թվականի մարտին։ Յուրաքանչյուր սեզոն բաղկացած էր 40 րոպե տևողությամբ վեց սերիաներից և խոսում է մոդելի կյանքի, Ռոնալդուի հետ նրա ծանոթության ու հարաբերությունների ու երեխաների դաստիարակության մասին։

Հիշեցնենք, որ Ջորջինա Ռոդրիգեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել են 2016թ. Նրանք առաջին անգամ հանդիպել են Մադրիդի Gucci խանութներից մեկում։ 2018 թվականին սիրահարները հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Զույգն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ինչպես նաև երեք երեխա փոխնակ մայրերից՝ Կրիշտիանու կրտսերը, Եվան և Մատեոն։