Վենսան Կասելը չորրորդ անգամ հայր կդառնա

Վենսան Կասելը չորրորդ անգամ հայր է դառնալու։ Նրա երիտասարդ սիրելին՝ Նառա Բապտիստան իր սոցցանցերում հայտնել է իր հղիության մասին՝ հրապարակելով ֆոտոշարք։

Առաջին անգամ սկսեցին խոսել դերասանի սիրավեպի մասին Նառա Բապտիստայի հետ 2023 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն այս տարվա հունվարին նրանք առաջին անգամ միասին հայտնվեցին հանրությանը։ Զույգը ներկայացել էր Ami ապրանքանիշի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Ի դեպ, համացանցի շատ օգտատերեր անմիջապես նկատել էին Վենսան Կասելի նոր ընկերուհու և նրա նախկին կնոջ՝ Թինա Կունակիի նմանությունը։

Հիշեցնենք, որ դերասանն ամուսնացել է մոդել Թինա Կունակիի հետ 2018 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Ամազոնին։ Սակայն 2023 թվականի գարնանը հայտնի դարձավ նրանց ամուսնալուծության մասին։