Իտալացի սուպերմոդել Բիանկա Բալտիի մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղի երրորդ փուլ: Այս մասին 40-ամյա աստղը հայտնել է Ինստագրամ սոցիալական ցանցում։
Մոդելը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից ու հայտնել, որ շտապ վիրահատության է ենթարկվել։ Նա հայտնել է, որ իմացել է իր հիվանդության մասին անցյալ շաբաթավերջին: Բալթին բժշկի է դիմել որովայնի ցավերի պատճառով։ «Դա լի շաբաթ էր վախով, ցավով և արցունքներով, բայց նաև սիրով, հույսով, ծիծաղով և ուժով»,- գրել է նա։
Ի դեպ, երկու տարի առաջ աղջիկը պրոֆիլակտիկ մաստէկտոմիա է արել՝ քաղցկեղի վտանգից խուսափելու համար։ Թեստերի համաձայն՝ նա կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդների ռիսկային խմբում էր: Սուպերմոդելը որոշել է հեռացնել կուրծքը, սակայն թողել է ձվարանները, որպեսզի նորից մայր դառնա։ Բալթին երկու երեխա ունի։