Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը դժվարությամբ է յուրացնում դպրոցական առարկաները, այս ամենը՝ դիսլեքսիայի պատճառով, որն ախտորոշվել է երեխայի մոտ։ Ինստագրամ սոցիալական ցանցում գործարար կինն այս թեմայով եզակի մեկնաբանություն է տվել:
Քիմ Քարդաշիան իր Stories-ում հրապարակել է «The View»-ից մի հատված, որում նրա ընկերուհի Լորեն Սանչեսը խոսում է դիսլեքսիայի իր ախտորոշման մասին (ուսուցման հատուկ խանգարում, որը բնութագրվում է կարդալիս բառերը ճշգրիտ և արագ ճանաչելու դժվարությամբ): Քիմը մեկնաբանել է տեսանյութը. «Ես վերահրապարակում եմ սա ոչ թե այն պատճառով, որ նա իմ ընկերուհին է, և ես սիրում եմ նրան, այլ այն պատճառով, որ յուրաքանչյուր մայր, ով պայքարել է դիսլեքսիայի կամ այլ խնդիրներ ունեցող երեխաների հետ սովորելու դժվարությունների հետ, պետք է լսի սա: Ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրն իր ախտորոշման մասին հայտնել էր անցյալ տարի՝ TikTok-ի ուղիղ եթերում։