Երգչուհի Սիլվա Հակոբյանի կրտսեր դուստրը՝ Սառան, նշում է ծննդյան 2-ամյակը: Երգչուհին ինստագրամյան իր էջում հետևորդների հետ կիսվել է դստեր ծննդյան ֆոտոշարքով:
«Ծնունդդ շնորհավոր, իմ արև Սառա: Թող սրտիդ սերն ու բարությունը երբեք չպակասի»,- լուսանկարները մեկնաբանել է Սիլվան:
Հավելենք նաև, որ այսօր իր տարեդարձն է նշում երգչուհու քույրը՝ երգահան Մանե Հակոբյանը:
Նշենք, որ Սիլվան և ամուսինը՝ Նորայր Մանուկյանն ամուսնացել են 2017 թվականին: Զույգի առաջնեկը` Միլան, չորս տարեկան է։