Երգչուհի Շակիրան, ով վերջերս հայտնվեց հարկերից խուսափելու հետ կապված սկանդալի կենտրոնում, հանկարծակի լքել է բեմը այն բանից հետո, երբ նկատել է, որ երկրպագուները նկարահանում են իրեն զգեստի տակից։
Դեպքը տեղի է ունեցել Մայամիում, որտեղ 47-ամյա Շակիրան ելույթ է ունեցել իր նոր՝ Soltera սինգլով։ Նա պարում էր կարճ զգեստով, երբ նկատեց, որ մի քանի տղամարդ նկարահանում են իրեն զգեստի տակից։ Սկզբում նա դադարել է պարել, երկու ձեռքով ցած քաշել զգեստը և ցույց տվել տղամարդկանց, որ հասկանան, որ նա տեսել է, թե ինչ են անում:
Հետո նորից սկսել է պարել,երբ տեսել է, որ շարունակում են նկարել։ Նա կանգ է առել, ձեռքով արել նրանց ու հեռացավ բեմից։ Նա իջել է VIP տարածք և շարունակել պարել այնտեղ, որտեղ ավելի ապահով էր:
Այս միջադեպի տեսանյութը լայնորեն տարածվել է համացանցում և առաջացրել երգչուհու երկրպագուների վրդովմունքը, որոնք գրել են, որ կարևոր է ապահովել անվտանգ միջավայր բոլորի համար, «Շակիրան չի կարող նույնիսկ վայելել և պարել իր երգի տակ, ի՞նչ է դա», «Ես ատում եմ տղամարդկանց, արգելեք այս մարդկանց ակումբներում», «Խենթություն է, թե ինչպես են վարվում որոշ տղաներ»: