Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան հուզիչ ուղերձ է արել ամուսնու՝ Նիք Ջոնասի 32-ամյակի կապակցությամբ։
«Լավագույն ամուսնուն և հայրիկին, շնորհավոր ծնունդդ: Դու իրականություն ես դարձնում մեր բոլոր երազանքները… ամեն օր… մենք սիրում ենք քեզ»,- գրված է նրա սոցցանցերում, որտեղ նա կիսվել է դստեր՝ Մալթի Մերիի հետ ջերմ լուսանկարներով։
Գրառման մեջ ներառված էր նաև տեսանյութ, որտեղ հոբելյարը բեմում երգում է իր ծննդյան օրը և նկարը, որտեղ արտիստը Մալթիին տանում է կուլիսային միջանցքով:
Երաժիշտ Նիկ Ջոնասը և նրա կինը՝ Պրիյանկա Չոպրան ամուսնացել են 2018 թվականին։ Նրանց հարսանիքը տևել է մի քանի օր, և բացի դասական սպիտակ զգեստից և սմոքինգից, աստղերը արարողության համար փորձել են նաև հնդկական հանդերձանք։ Նրանք այժմ մեծացնում են իրենց դստերը՝ Մալթի Մերիին, ով երկու տարեկան է։