Ռեալիթի աստղը անկեղծ հայտարարություն է արել այն մասին, թե ինչպես են իր բոլոր երեխաները տարիներ շարունակ քնել իր կողքին։ Dear Media-ի Her&Him փոդքաստում Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ իր դուստրը՝ Պենելոպա Դիսիկը դա արել է մինչև 11 տարեկան։
«Որպես մայր՝ ես սիրում եմ անել այն, ինչ ինձ բնական և բնազդ է թվում: Եվ իհարկե, ես կարդացել եմ նաև ձեր երեխայի հետ համատեղ քնելու բոլոր առավելությունների մասին»,- բացատրել է Քորթնին:
Համացանցից օգտվողները տարբեր արձագանքներ ունեցան այս հայտարարության վերաբերյալ: Ոմանք դա տարօրինակ և անիրագործելի են համարել, մյուսները կարծում են, որ դա իսկապես օգտակար է:
Հիշեցնենք, որ հայտնին ունի երեք երեխա նախկին ընկեր Սքոթ Դիսիկից՝ 14-ամյա Մեյսոնը և 9-ամյա Ռայնը, ինչպես նաև 12-ամյա Պենելոպան։ Իսկ անցյալ տարի Քորթնի Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Թրևիս Բարքերն իրենց առաջնեկին են ունեցել։