Ջենիֆեր Լոպեսի դեմքին ժպիտ է հայտնվել այս շաբաթավերջին Բեն Աֆլեքի հետ հանդիպումից հետո: Չնայած մոտալուտ ամուսնալուծությանը, նրանք հիանալի ժամանակ են անցկացրել երեխաների հետ։
Այնուամենայնիվ, բաժանումը կարող է չեղարկվել: Page Six-ի ինսայդերը պնդում է, որ լուսանկարները, որոնցում Բենն ու Ջենիֆերը միասին ժամանակ են անցկացնում, չեն ֆիքսել ամենակարևորը: «Բենը և Ջեյլոն այժմ գտնվում են Բևերլի Հիլզ հյուրանոցի Polo Lounge-ում, միմյանց ձեռքերը բռնած և համբուրվում են: Երեխաները նրանց հետ են, բայց առանձին սեղանի շուրջ»,- «Page Six»-ին պատմել է աղբյուրը:
Լոպեսը չի մոռացել կրել իր ամուսնական մատանին, թեև այժմ այն կրում է իր ճկոիյթին։ Նրա մատնեմատին «Ջենիֆեր» մատանին էր։ Ինչ վերաբերում է Բենին, նա երջանիկ տեսք ուներ։
Հիշեցնենք, որ նրանց ամուսնությունից երկու տարի անց Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը բաժանվել են։ Գարնանը մամուլում գրվեց, որ զույգը դիմել է հոգեբանի՝ հարաբերությունները փրկելու համար։ Սկզբում զույգի շուրջ բոլոր լուրերն ընկալվում էին որպես ասեկոսեներ, սակայն դրանք չէին դադարում մարել և օրեցօր ավելի ու ավելի էին բռնկվում։