Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ձեռք է բերել «Հիրոսիմայի ուրվականները» գրքի ֆիլմի իրավունքները։ Շուտով նա կսկսի նկարահանել ֆիլմը։
Չարլզ Պելեգրինոյի «Հիրոսիմայի ուրվականները» գիրքը նոր է պատրաստվում և լույս կտեսնի մեկ տարի անց՝ 1945 թվականին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծության 80-ամյակին։ Ջեյմս Քեմերոնը նախատեսում է համատեղել ապագա բեսթսելլերի սյուժեն Պելեգրինոյի նախորդ՝ «Վերջին գնացքը Հիրոսիմայից» գրքի հետ, որը լույս է տեսել 2015 թվականին։
Քեմերոնը ծրագրում է սկսել ֆիլմի վրա աշխատել հենց այն պահին, երբ «Ավատարի» արտադրությունը թույլ տա, գրում է Variety-ն։ Ֆիլմը պատմում է ճապոնացու իրական պատմությունը, ով փրկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու ատոմային ռմբակոծությունից: Հիրոսիմայում տեղի ունեցած պայթյունից հետո տղամարդը գնացքով գնացել է Նագասակի, որտեղ ևս մեկ ռումբ է ընկել։