«Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասին (տեսանյութ)

«Հաճելի լարվածություն էր, դա այն լարվածությունը չէր, որ դու պատրաստ չես կամ թերի բաներ կան, դա ցանկացած արտիստի ուղեկցող հաճելի լարվածություն է, որը պետք է միշտ լինի»,- խոսելով «Նոր ալիք» մրցույթի ժամանակ կուլիսներում ունեցած լարվածության մասին՝ «Իրավունք»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Հակոբյանը: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Շփվեցի մեծանուն երգիչների հետ՝ Կիրկորով, Գազմանով, Կրուտոյ, այնպիսի մարդիկ, որ մանկուց հիացել եմ եղել և միշտ պատկերացնում էի, որ կգա մի օր ու կտեսնեմ նրանց:

Եթե ունես նպատակներ ու երազանքներ, պետք է անդադար աշխատես, վստահորեն կարող եմ ասել, որ կկատարվի: Հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, բայց դրան պետք է գումարես անդադար աշխատանքը, որ հաջողես»:

Խոսելով ամուսնության առաջարկության մասին, Անահիտը պատմել է, որ դա տեղի է ունեցել 1 տարի առաջ, իր ծննդյան օրը:

«Նժդեհն այնպես էր կազմակերպել, որ մենք ըստ սցենարի պետք է միասին ջուրը նետվեինք, բայց քանի որ իմ ոտքը սայթաքեց, այդ պահը չստացվեց: Ես չէի սպասում, տեսանյութում էլ երևում է, որ ես գեղեցիկ զգեստիս վրայից հագել եմ վերնաշապիկ, ծնունդս արդեն ավարտվել էր, ժամը 11:30 էր երևի, երբ տեղի ունեցավ առաջարկը, շատ ուրախալի էր:

Չեմ կարող ասել, երբ կլինի ամուսնությունը, Աստված ինչպես կկամենա, և ինչպես կտանի ճանապարհը, այդպես կլինի: Ամեն բան թողնում եմ Աստծուն»,- ասել է երգչուհին: