Քլոե Քարդաշյանը նախորդ տարի մայր է դարձել։ Երեք ամսվա ընթացքում նրան հաջողվել է ազատվել ավելի քան 15 կիլոգրամից։ Այժմ նա իր ինստագրամյան էջում հետևորդներին օգնում նիհարել՝ կիսվելով հատուկ սննդակարգերով կամ մարզրման ամենաարդյունավետ ձևերով։
Սակայն դստեր լույս աշխարհ գալուց հետո Քլոեն ոչ միայն աշխատել է ավելորդ քաշից ազատվելու ուղղությամբ, այլ նաև բազմաթիվ անգամներ դիմել է պլաստիկ և կոսմետիկ միջամտությունների, որպեսզի կատարելագործի իր մարմինը։
Դիմագծերը Քլոեն այնքան վիրահատությունների է ենթարկել, որ երկրպագուները ժամանակ առ ժամանակ դժվարությամբ են նրան ճանաչում նոր լուսանկարներում՝ մեղադրելով աստղին արհեստական լինելու մեջ։
Այս անգամ սեքսուալ գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է ամբողջովին մերկ լուսանկար։
Եթե առաջ գեղեցկության էտալոն էր համարվում Քիմի կամ Քայլիի գայթակղիչ կառուցվածքը, ապա հիմա Քլոեն իր հյութեղ բարեմասնություններով չի զիջում գեղեցկուհի քույրերին։