Բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանը պաշտում է իր երեխաներին: Նա որոշել է նոր ուսումնական տարվա սկիզբը նշել հիշարժան լուսանկարով նախքան դպրոցական առաջին օրը։
Քիմը սոցցանցի իր անձնական էջում լուսանկար է տարածել չորս երեխաների հետ։ 43-ամյա հեռուստաաստղը լուսանկարի տակ գրել է. «Դպրոցը մոտենում է»։
Նորթը լուսանկարում իր դպրոցական համազգեստով է, իր մուգ ու գանգուր մազերը հյուսել է երկար հյուսքերով։ Նա նաև ֆրանսիական մանիկյուրով ցուցադրել է քառակուսի կարճ եղունգները։
Չիկագոն նոյւնպես հյուսեր է արել և մուգ կապույտ համազգեստի վերնաշապիկ և վանդակավոր կիսաշրջազգեստ կրել: Սեյնթը դպրոց է գանեցլ մուգ կապույտ համազգեստով, որը բաղկացած էր շորտերից, վերնաշապիկից և մոխրագույն մարզաշապիկից։ Ամենափոքրը՝ Փսալմը, որին դեռ վաղ է գրասեղանի մոտ նստելու համար, հագել է խակի շորտեր և կարմիր վերնաշապիկ։