Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին

Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։

Ըստ լրատվամիջոցների՝ մարդասպանը նրա ընկերն է։ Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։ Սպանությունը տեղի է ունեցել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի ընդունման ֆոնին։

Կեսարիա Աբրամիձեն ծնվել է 1987 թվականի օգոստոսի 18-ին։ 2014 թվականին նա հայտարարեց, որ սեռափոխության վիրահատություն է տարել։

2018 թվականին նա նույնիսկ ներկայացրել է Վրաստանը Իսպանիայում անցկացված Miss trans star գեղեցկության միջազգային մրցույթում։