Երգչուհի Սիրուշոն վերջին համերգից տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Իմ բարձր ջերմությունն ու հազը պարզվեց թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել:
Ես ինձ համար պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով անկողնուց վեր կենալ ու ելույթ ունենալ: Դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում: Չնայած որ այս տարիների ընթացքում այնքան եմ սովորել ամենամտահոգ ու դժվար պահերին անգամ աշխատել ու դա սիրով անել, որ սա էլ խոչընդոտ չէր:
Իսկ դուք կարողանում եք այնպես գրկաբաց ընդունել, որ մարդ մոռանա ամեն ինչ ու հասկանա, որ արժեր ուժ գտնել ու գալ, ուժ գտնել ու ստեղծել ու այդպես շարունակ:
Շուտով կվերականգնվեմ, վերադառնամ աշխատանքի ու հերթով սկսեմ ցույց տալ, թե այս ընթացքում ինչեր ենք արել ու անում»,- գրել է Սիրուշոն: