Մինչ բոլորը քննարկում են Հարի Փոթերի շարունակության նկարահանումները, Ջոան Ռոուլինգն իր սոցցանցերում ուրախալի լուր է հայտնել. նա սկսել է նոր վեպի ստեղծումը:
Գրողը պարզաբանում է, որ սա ֆուտուրիստական վեպ է, որի վրա նա նախատեսում է կենտրոնացնել իր ողջ ուժերը դետեկտիվ Կորմորան Սթրայքի մասին գիրքն ավարտելուց հետո։
«Գոյություն ունեն երեք տարբեր գրքեր, որոնք ես կարող էի գրել «Strike»-ից հետո, և դրանք բոլորն արդեն սկսվել են, քանի որ ես սարսափելի աշխատասեր եմ: Այն, ինչ ես նախատեսում եմ ավարտել առաջինը, ֆուտուրիստական է, բայց դա տիեզերական ոդիսական չէ, կներեք: Միանշանակ երկրային է»,- ասել է գրողը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության շապիկի ջրաներկ նկարազարդման բնօրինակը աճուրդում վաճառվել է 163,8 միլիոն ռուբլով։