60-ամյա դերասանին լուսանկարել են Ինես դե Ռամոնի հետ ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։ Սիրահարներին նկատել են Mother Wolf ռեստորան ժամադրության գնալիս, հայտնում է People-ը։ Նրանք երջանիկ տեսք ունեին։
Զույգը էլեգանտ տեսք է ունեցել. Բրեդ Փիթն ընտրել էր կոստյում և սպիտակ բաց վզով վերնաշապիկ, իսկ նրա 31-ամյա սիրելին կրել է մի ուսը բաց զգեստ: Նրա վզին շքեղ զարդ է եղել։
Սեպտեմբերի սկզբին Բրեդ Փիթն ու Ինես դե Ռամոնը առաջին անգամ հայտնվեցին միասին։ Նրանք ներկա են եղել «Միայնակ գայլեր» ֆիլմի պրեմիերային և ուրախ կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար կարմիր գորգի վրա։
Հիշեցնենք, որ սիրահարները հանդիպում են արդեն երկու տարի։