Համացանցում պաղեստինա-հոլանդական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդին՝ առանց դիմահարդարման համեմատել են 47-ամյա կնոջ հետ։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail կայքում։
Պորտալի լրագրողներն ուշադրություն են հրավիրել 27-ամյա մոդելի տեսանյութի վրա, որը նա հրապարակել է TikTok-ում։ Դրանում Հադիդը ցուցադրել է իր արտաքինն առանց կոսմետիկայի ու խոսել իր սիրելի առավոտյան ծեսի մասին։
Սակայն հրապարակման ընթերցողները չեն գնահատել աստղի բնական տեսքը, ինչի մասին նրանք սկսել են գրել նյութի տակ գտնվող մեկնաբանություններում։ «Չափազանց տհաճ. նա կարծես 47 տարեկան է», «Նրա փափուկ դիմագծերը դառնում են ավելի ու ավելի առնական, քանի որ նա մեծանում է», «Նա սարսափելի է», «Ավելի լավ է ինչ-որ բան հագնել այդ դեմքը թաքցնելու համար», «Նա այնքան շատ փոփոխություններ է արել, որ նրա դեմքը չի շարժվում»,- գրել են նրանք։