Գերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումին Կալիֆորնիայում բռնացրել են պապարացիները և վրդովեցրել համացանցի օգտատերերին աստղի հանդերձանքով։ Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակում է Daily Mail-ը։
51-ամյա մոդելը ներկայացել է մի քանի տեսակի ջինսե տաբատով, ինչպես նաև գունավոր բամբակյա գործվածքից պատրաստված ներդիրներով։ Բացի այդ, նա կրել է երկարաթև ջինսե վերնաշապիկ և բաց կապույտ ժանյակավոր երկարաճիտ կոշիկներ՝ բարակ կրունկներով։
Երկրպագուները չեն գնահատել Քլումի կերպարը, ինչի մասին գրել են գրառման տակ գտնվող մեկնաբանություններում։ «Աստված իմ! Այս տաբատները սարսափելի են նույնիսկ նրա վրա», «Վատ չէ, բայց բարձրակրունկներն ու կարճ ջինսերը այնքան էլ լավ չեն թվում», «Զզվելի հանդերձանք»,- գրել են օգտատերեը: