Ինչպե՞ս է Նարե Համբարձումյանը շնորհավորել ամուսնու ծննդյան օրը

Նարե Համբարձումյանն ու Արմեն Սարգսյանը ամենաջերմ ու ռոմանտիկ աստղային զույգերից են:
Սիրահարները բավականին ակտիվ են իրենց ինստագրամյան էջերում և հաճախ են երկրպագուներին ուրախացնում համատեղ գեղեցիկ լուսանկարներով:
Նրանք վերջերս են դարձել ծնողներ և պարբերաբար կիսվում են ինստագրամյան հետևորդների հետ իրենց հրաշք փոքրիկի լուսանկարներով:
Այսօր Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նարեն իր միկրոբլոգում ջերմորեն շնորհավորել է ամուսնուն 36-ամյակի կապակցությամբ:
«Ու խոստանում եմ ձեռքդ ամուր բռնել մինչև կյանքի վերջ ու սիրել, սիրել, սիրել: Բարով ես ծնվել ու ինձ դարձրել ամենաերջանիկը, իմ ամենա»,-  ռոմանտիկ լուսանկարին կից գրել է Նարե Համբարձումյանը: