«Քո ծնունդով ամբողջովին փոխեցիր իմ կյանքը». Անի Քրիստին շնորհավորել է դստեր 1-ամյակը

Երգչուհի Անի Քրիստին օրերս նշել է դստեր 1-ամյակը: Երգչուհին այդ առիթով Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:

«Դու ինձ մոտ եկար մեկ տարի առաջ և ամբողջովին փոխեցիր իմ կյանքը: Քո ծնունդով ես նորից ծնվեցի։ Դու իմ կյանքը լցրեցիր ուրախությամբ, ջերմությամբ, խաղաղությամբ և նույնիսկ հաճելի անհանգստությամբ։ Ուրախ եմ և հպարտ, որ ես քո մայրն եմ, իսկ դու իմ գեղեցիկ դուստրն ես»,- գրել է երգչուհին: