27-ամյա սուպերմոդելն արդեն հասցրել է լավ մարզավիճակի վերադառանալ Ջասթին Բիբերից իր որդուն լույս աշխարհ բերելուց հետո։ Հեյլի Բիբերը որոշել է զբոսնել Լոս Անջելեսի փողոցներով, որտեղ նրան նկարահանել են պապարացիները։
Նորաթուխ մայրիկը ցուցադրել է իր աներևակայելի նիհար կազմվածքը գիշերային զբոսանքի ժամանակ՝ առանց երեխայի Ջեք Բլյուզի, իր ընկերուհու՝ Լաուրա Հարվիի հետ ընթրելու ժամանակ: Պոդիումների աստղը շշմեցնող տեսք է ունեցել սուշի ռեստորանից հեռանալիս:
Զբոսանքի համար Հեյլի Բիբերը հագել է ազատ կաշվե բաճկոն և սև շապիկ, որը նա համադրել է խունացած կապույտ ջինսե տաբատի հետ, ինչպես նաև ներկել է եղունգները մուգ լաքով։ Լուսանկարը հայտնվել է Daily Mail-ում։ Նա նվազագույնի է հասցրել աքսեսուարների քանակը, բացառությամբ ուղղանկյուն արևային ակնոցի և ամուսնական մատանու, որի արժեքը գնահատվում է 1,5 միլիոն դոլար: