Դերասանուհի Մաշա Ենոքյանն ու ամուսինը պարզել են երեխայի սեռը

Պարուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Մաշա Ենոքյանն ու  ամուսինը՝ երաժիշտ, պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանը պարզել են իրենց առաջնեկի սեռը: Զույգը դուստր է ունենալու: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Մենք անհամբեր սպասում ենք քեզ մեր փոքրիկ: Ու այս հրաշք լուրը մեզ հայտնեց մեր Ջեսսիկան»,- ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Մաշա Ենոքյանը: