«Սիրելի օդ, կերակուր ու մարդիկ». Գոհար Ավետիսյանը Երևանում է

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ժամանել է Երևան:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար Երևանից՝ անչափ ուրախացնելով իր երկրպագուներին:
«Առավոտը բարի է, եթե դու արթնանում ես ինքնաթիռում և լսում ես՝ «բարի գալուստ Երևան»: Սիրելի օդ, կերակուր, մարդիկ»,- լուսանկարին կից նշել է Գոհար Ավետիսյանը: