Երգչուհի Աննա Թովմասյանը նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Աննան ամուսնու՝ Արամեի հետ է, նրանք ջերմ գրկախառնված են։ Եվ որ ամենակարևորն է, լուսանկարներում երևում է Աննայի բավականին կլորացած փորիկը։ Հիշեցնենք, որ մինչ այս Աննան և Արամեն իրենց սոցցանցերում լուսանկարներ էին հրապարակում, որոնցում չէր երևում Աննայի մեծացած փորիկը, ինչն էլ երկրպագուների անհանգստության պատճառն էր դարձել։ Բայց հետո պարզ դարձավ, որ դրանք ամառվա Սոչիի իրենց հանգստից չհրապարակված լուսանկարներ են։