«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուից մի հատված, որն ունի տասը տարվա վաղեմություն, տարածվել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Փի Դիդդիին մեղադրանք է առաջադրվել, և նա ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի համար: Դրանում Քլոե Քարդաշյանը պարծեցել է, որ մասնակցել է ռեփերի խնջույքին, որտեղ բոլորը «մերկ հետույքով են եղել», այս մասին գրում է Radar-ը։
Հատվածում Քլոեն պատմել է քրոջը՝ Քորթնիին, որ երաժշտի երեկույթներին մասնակցել են շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերը, և միջոցառմանը գրեթե բոլորը մերկ են եղել. «Ես ինքնաթիռ եմ նստել առավոտյան 5:30-ին: Դե, այս երեկույթը… կարծեմ այնտեղ մարդկանց կեսը մերկ էր։ Քեզ դուր կգար»։
Հիշեցնենք, որ Շոն «Դիդի» Քոմբսը ձերբակալվել էր սեպտեմբերի 17-ին Մանհեթենի հյուրանոցներից մեկում։ Նա կալանավորվել է սեռական ոտնձգությունների և մարդկանց թրաֆիքինգի ութ հոդվածներով։