42-ամյա փոփ դիվան երևակայության տեղ չի թողել երկրպագուներին՝ բիկինիով պարելով իր շքեղ հյուրասենյակում։ Բրիթնի Սփիրսն ակնհայտորեն լավ տրամադրություն է ունեցել։
Երգչուհին սիրում է սադրել հանդիսատեսին և մեկ անգամ չէ, որ կիսվել է անկեղծ կադրերով։ Դրանք ոչ մեկին անտարբեր չեն թողնում ՝ աստղին կամ քննադատում են, կամ հիանում նրա համարձակությամբ։ Այս անգամ Բրիթնի Սփիրսն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է փոքրիկ կանաչ, առանձին լողազգեստով և ծնկներից բարձր սև երկարաճիտ կոշիկներով:
Baby One More Time հիթի կատարողը համարձակ շարժումներ է ցուցադրել։ Բացի այդ, նա մի քանի անգամ հարվածել է հետույքին՝ պարելով Ջուլիա Մայքլսի Issues հիթի ներքո։ Ավելի ուշ հայտնին հեռացել է տեսախցիկի դիմացից, այնուհետև վերադարձել մի քանի արագ պարային շարժումներով: