Անջելինա Ջոլիին և իր 16-ամյա դստերը՝ Վիվիեն Ջոլի-Փիթին միավորում են ոչ միայն ազգակցական կապը, այլ նաև ընդհանուր դաջվածքը:
Բոդի արթը Անջելինան և Վիվիենը արել են «Աութսայդերները» ներկայացման պատվին։ Ջոլին բեմադրության մեջ հանդես է եկել որպես պրոդյուսեր, իսկ Վիվիեն Ջոլի-Փիթը դարձել է մոր անձնական օգնականը։ «Ես Stay Gold գրվածքով դաջվածք արեցի դստերս՝ Վիվի հետ, «Աութսայդերների» վրա մեր աշխատանքի ժամանակ։ Դա մեզ համար շատ բան է նշանակում առանձին և միասին», – ասել է Ջոլին CR Fashion Book-ին տված հարցազրույցում ։
«Stay gold»-ը բեմադրության առանցքային կերպարներից մեկի հայտնի արտահատություններից է։ Այն նշանակում է «մնա ոսկի»: Ներկայացման պրեմիերայից հետո, որը հիանալի ընդունեցին ինչպես հանդիսատեսը, այնպես էլ քննադատները, հայտնի դարձավ, որ այս արտահայտությամբ միանման դաջվածքներ են արել բոլոր նրանք, ովքեր աշխատել են «Աութսայդերների» վրա ։