Երիտասարդ գործարարուհի Քայլի Ջեներն իր Stories-ում տեսանյութ է հրապարակել բաց լողազգեստով։ Հեռուստաաստղը գրեթե անմիջապես ջնջել է հրապարակումը, բայց երկրպագուները հասցրել են տարածել կադրերը։
Երկրպագուները կարծում են, որ Քայլիի մասնակցությամբ տեսանյութը նախատեսված էր ոչ թե բաժանորդների, այլ նրա սիրեցյալի՝ Թիմոթի Շալամեի համար. «Շփոթել է սթորիսն ու Շալամեի հետ զրույցը», «Շալամեն հիացած է»:
Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին անցյալ տարվա գարնանը։ Պապարացիները պարբերաբար մոդելի մեքենան նկարահանել են դերասանի տան մոտ։ Նրանք դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները այս տարվա հունվարին, երբ միասին հայտնվեցին «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը: