Մարգո Ռոբին, ով շուտով մայր է դառնալու, չի պատրաստվում դադար վերցնել իր կարիերայում։ Նա արդեն նախագծել է կինոյում իր հետագա աշխատանքները:
Դերասանուհի-պրոդյուսերը կնկարահանվի Էմերալդ Ֆենելի (Աննա Կարենինա, The Crown) «Մոլեգին հողմերի դարավանդը» ֆիլմում, որը հիմնված է Էմիլի Բրոնտեի կուլտային վեպի վրա։ MRC կինոստուդիան ստանձնել է նախագիծը և կֆինանսավորի նաև ֆիլմը: Մարգոյի հետ ֆիլմում հանդես կգա Euphoria-ի աստղ Ջեյքոբ Էլորդին։
Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը»-ը գոթական վեպ է, որը պատմում է այն մասին, թե ինչպես է հակահերոս Հիթքլիֆը վրեժխնդիր լինում այն մարդկանցից, ովքեր բաժանել են իրեն իր սիրելի Քեթրին Էռնշոուից։ Ավելի քան տասը տարի անց նրան վերջապես հաջողվում է իրականացնել իր վրեժը։