«Հենց այդ օրը մերժվել է, ու այդ օրն այդ ամեն ինչը ավարտվել է, որովհետև կան հանգամանքներ ու պատճառներ իմ կյանքի հետ կապված, ես իմ անձնականին շատ լուրջ եմ վերաբերվում»,- խոսելով ինքնաթիռում իրեն մատուցած անակնակալի ու ամուսնության առաջարկության մասին՝ «Իրավունք»-ի եթերում ասել է երգչուհի Գայա Արզումանյանը: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Չեմ կարող ասել, գուցե այդ ամենը շատ գեղեցիկ է բոլորին թվացել, բայց ես ինքս պատրաստ չեմ նման քայլի, դա ինձ համար կյանքի լուրջ քայլ է: Գուցե երկար ժամանակ ունենայինք այդ մարդու հետ շփվելու, իրար իմանայինք, հնարավոր է այդ քայլին հանգիստ գնայի, բայց համարում եմ Աստծու կողմից ինձ դաս այս ամենը, որ ես կյանքում ամեն ինչին ավելի լուրջ նայեմ:
Չեմ ուզում շատ չակերտներ բացել, բոլորը գիտեն, որ ես անձնականից չեմ խոսում: Ես միշտ ասել եմ, երբ այդ օրը կգա, ես ինքս ասպարեզում կասեմ, որ ես ամուսնանում եմ: Այդ ամենը շատ պատահական էր, նրա որոշումն էր, դրա համար մերժեցի: Ես սկսել եմ ինձ շատ սիրել, ժամանակին այդպես չէի անում, բայց պատերազմից հետո հասկացա, որ պետք է ինքդ քեզ սիրես, որ կողակցիդ էլ թույլ տաս քեզ սիրել»,- նշել է երգչուհին: