Ռոմեո Բեքհեմը հեռացել է ֆուտբոլից. ինչո՞վ է զբաղվելու աստղային ժառանգորդը

Ռոմեո Բեքհեմին պապարացիները լուսանկարել են Փարիզում երեկույթից հետո։ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների 22-ամյա ժառանգորդը կրում էր ամբողջովին սև կերպար՝ բաղկացած հեծանվային բաճկոնից և տաբատից, որը համադրել էր բեյսբոլի գլխարկի և արևային ակնոցի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստը սիրո քաղաք է եկել մոր հետ, որպեսզի վերջինս ներկայացնի իր հագուստի ապրանքանիշի նոր հավաքածուն Նորաձևության շաբաթվա շրջանակում, որը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ինսայդերները նշում են, որ այն բանից հետո, երբ Բեքհեմ կրտսերը հեռացել է «Բրենթֆորդ» ֆուտբոլային ակումբից, նա մտադիր է իրեն նվիրել նորաձևությանը։ «Նա իսկապես հաճույք էր ստանում «Բրենթֆորդում» խաղալուց, բայց պետք է կենտրոնանա նորաձևության վրա, որը նրա կիրքն է», – աղբյուրի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Անանուն հեղինակը նաև ասել է, որ Ռոմեոն վերջերս պայմանագիր է կնքել Փարիզում առաջատար նորաձևության գործակալի հետ և նպատակ ունի համագործակցել որոշ խոշոր ապրանքանիշերի հետ: Մայրիկը, հավանաբար, դեմ չէ, բայց ի՞նչ է մտածում այդ մասին Բեքհեմ ավագը։