Ջոնի Դեփի երկրպագուները հիացել են իրենց կուռքի նոր լուսանկարների հրապարակումից հետո։ Դերասանը սկսել է իր կերպարանափոխությունը և արդեն հիացմունքի առիթ է տվել։
61-ամյա աստղը ժամանել է Սան Սեբասյան կինոփառատոն՝ «Մոդի. երեք օր խելագարության թևերի վրա» ֆիլմի շնորհանդեսին, որում հանդես է եկել որպես ռեժիսոր։
Ջոննին հագել էր կապույտ եռաշերտ կոստյում՝ մոխրագույն վերնաշապիկով, առանց փողկապի և վերարկու։ Նա տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով և թեթև մորուքով։ Դերասանի մազերն թափվել են կզակին:
«Շատ հաճելի է նորից տեսնել նրա ժպիտը», «Վերջապես, առանց փտած ատամների: Շնորհակալություն, տիեզերք», «Հիանալի տեսք ունի: Կապույտը նրան շատ է սազում»,- գրում են հետևորդները մեկնաբանություններում։