Բրեդ Փիթը չի հրաժարվում իր հայրական պարտականությունները կատարելուց, սակայն Անջելինա Ջոլին խոչընդոտում է նրան։ Դերասանը վստահ է, որ նա պատրաստ է իր որդու կյանքը վտանգել, քան նախկին ամուսնուն զիջել։
Փիթը դեռևս անհանգստանում է Պաքսի ամառային վթարից: Երիտասարդը էլեկտրական հեծանիվով բախվել էր կայանված մեքենային և ստացել ուղեղի տրավմատիկ վնասվածք։ Դերասանը կարծում է, որ 20-ամյա տղան դասեր չի քաղել, և ամեն ինչ կարող է շատ տխուր ավարտվել։
«Բրեդը ցանկանում է սովորեցնել իր որդուն լինել ավելի լավ վարորդ, բայց Էնջին և մնացած երեխաները նրանից ամբողջովին հեռվացել են: Ջոլին չափազանց շատ բան է թույլ տալիս Պաքսին, որպեսզի համոզվի, որ նա իր կողքին է»,- Radar Online-ին ասել է աղբյուրը:
Իսկ Փիթն անհանգստանալու բան ունի: Մի կողմից, խնդրի առարկա դարձած վթարը Պաքսի համար առաջին դեպքը չէ: Մյուս կողմից, որդին դեպքից հետո չի պատասխանել նրա ոչ մի զանգի։ Բացի այդ, Անջելինա Ջոլին Պաքսին ասել է, որ Փիթը չի ցանկացել որդեգրել նրան, ինչը կասկածի տակ է դնում նրա զգացմունքները՝ որպես հայր։
Միաժամանակ, Անջելինա Ջոլին ամբողջ ամառը անցկացրել է Պաքսի մոտ և նույնիսկ դիմել է լավագույն պլաստիկ վիրաբույժներից մեկին, որպեսզի վնասվածքից հետո սպի չմնա։