Իր համերգի ժամանակ Գրիգորի Լեպսը պատահաբար խոսել է գաղտնի հարսանիքի մասին իր 18-ամյա սիրելիի հետ։ Բանն այն է, որ արտիստին զայրացրել է նվերներից մեկը, որը նրան տվել է երկրպագուն։
«Ո՞վ է այս կինը. Ուզու՞մ ես կինս ինձ տանից դուրս հանի։ Թե՞ ինչ», – Լեպսն ասել է հենց բեմում: Բացառիկ տեսանյութ է տարածել POPCAKE.TV-ն։
Հիշեցնենք, որ 62-ամյա Գրիգորի Լեպսն ու 18-ամյա Ավրորա Կիբան առաջին անգամ միասին են հայտնվել հունիսի կեսերին MUZ-TV մրցանակաբաշխությանը։ Երգիչն նրան արդեն նվիրել է մոտ 30 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդե մատանի։ Համացանցում հեյթից հետո աղջիկը վստահեցրել է, որ իրենց մոտ ամեն ինչ լուրջ է։