Մասկը մեկնաբանել է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին ենթադրությունները

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ սիրավեպ կամ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մասին ենթադրությունները: Համապատասխան շշուկները տարածվել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Մասկի և վարչապետի համատեղ լուսանկարները՝ արված Նյու Յորքում Global Citizen Awards մրցանակաբաշխությանը: Դրանցում  Tesla-ի հիմնադիրը և Իտալիայի վարչապետը զգացմունքային նայում են միմյանց աչքերի մեջ, գրում է Daily Mail-ը:

Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ նրանց միջև ինչ-որ զգացմունքներ կան:

«Գտեք մեկին, ով ձեզ կնայի այնպես, ինչպես Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին է նայում Իլոն Մասկին», – գրել է X-ի օգտատերերից մեկը։

Այս ամենի ֆոնին՝ Մասկը հերքել է, որ Մելոնիի հետ որևէ սիրային հարաբերություններ ունի:

«Ես այնտեղ էի մայրիկիս հետ: Վարչապետ Մելոնիի հետ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան»,- գրել է Մասկը X-ում:

Երեկոյի ընթացքում Մելոնիին մրցանակը հանձնելուց առաջ հակիրճ ելույթում Մասկն ասել է, որ Իտալիայի ղեկավարը «ներքուստ նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան արտաքուստ»: Իտալացի աջերի առաջնորդը պատասխանել է՝ Մասկին անվանելով «թանկագին հանճար»: