Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն դադարեցրել է իր վերջին երկու ֆիլմերի աշխատանքը։ Այս մասին գրել է Variety ամսագիրը։
Ամսագրին հայտնի է դարձել, որ ռեժիսորը դադարեցրել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի և Հիսուսի մասին ֆիլմերի աշխատանքը։ Հայտնի է նաև, որ այս տարի նկարահանումներ չեն կայանալու։
kulturomania.ru-ն գրում է, որ Սինատրայի մասին ֆիլմի նկարահանումների հետաձգման պատճառը երգչի դստեր՝ ֆիլմի համար երգերի իրավունքները տրամադրելուց հրաժարվելն էր։ Սպասվում էր, որ նկարահանումները կսկսվեն նոյեմբերին։
Հիսուսի մասին ֆիլմի հետաձգման պատճառ չի նշվում։ Սպասվում էր, որ սցենարը հիմնված կլինի ճապոնացի գրող Շուսակո Էնդոյի գրքի վրա։
Աղբյուր` Panorama.am