Պենելոպե Քրուզը լուսանկար է հրապարակել Ջոնի Դեփի հետ

Պենելոպե Կրուզը վերամիավորվել է իր էկրանային ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ Սան Սեբաստիանի կինոփառատոնում։ Նրանք միասին լուսանկարվել են։

Կադրը դերասանուհին հրապարակել է սոցցանցի իր էջում և այն թողել առանց մակագրության։ 23 տարի առաջ դերասանական դուետը մարմնավորեց էքսցենտրիկ ամուսնական զույգի «Ազդեցություն» ֆիլմում, որի ռեժիսորը Թեդ Դեմն է: 2007 թվականին դերասանները կրկին հանդիպեցին «Կարիբյան ծովի ծովահենները. աշխարհի վերջին» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Դեփը փառատոն է բերել իր «Մոդի» ֆիլմը՝ նվիրված նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի ճակատագրի շրջադարձերին։ Երկրպագուները նշել են, թե որքան է գեղեցկացել Ջոնին, երբ սկսել է բարելավել իր առողջությունն ու արտաքին տեսքը: