Անի Լորակը կրկնակի առիթ ունի նշելու՝ նա դարձել է 46 տարեկան, և նրան ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Իսահակ Վիջրակուն։
Իսահակը երկրպագուների հետ կիսվել է տեսանյութով, որում ֆիքսել է այս հուզիչ պահը։ Նա տեսանյութը մակագրել է «Որոշ նվերներ հավերժ մնում են մեզ հետ» արտահայտությամբ։ Զույգի երկրպագուները մեկնաբանություններում ակտիվորեն շնորհավորում են նրանց։
Հիշեցնենք, որ Անի Լորակի և Իսահակ Վիջրաքի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2023 թվականի սկզբին։ Սոցցանցերից մեկում երգչուհին իր սիրելիի հետ լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Երանելի է այն սերը, որը թակում է քո դուռը, երբ դու չես սպասում։ Եկեք տոնենք ամեն վայրկյանը, իմ սեր»: Իսահակը թերապևտ է, յոգայի մարզիչ, ինչպես նաև զբաղվում է հոգեբանությամբ և մերսումով: