Ռիհաննան զվարճալի տեսանյութ է տարածել ավագ որդու հետ և Ինստագրամ սոցցանցում կատակով մեկնաբանել մայրությունը։
Այժմ Ռիհաննան լիովին զբաղվում է մայրությամբ՝ նա երկու որդի է մեծացնում, ուստի հաճախ է ցուցադրում իր երեխաներին իր անձնական բլոգում։ Այս անգամ երգչուհին հրապարակել է որդու տեսանյութը, ով փորձում էր դուրս սողալ մանեժից։ «Տղայի մայր լինելը օլիմպիական մարզաձև է»:
Ի դեպ, առաջնեկի ծնունդից հետո Ռիհաննան փոխել է իր առաջնահերթությունները՝ երկրորդ պլան մղելով կարիերան։ 2016 թվականից երգչուհին ոչ մի ալբոմ չի թողարկել։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հոգ է տանում իր ընտանիքի և երեխաների մասին։