43-ամյա Ադրիանա Լիման մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթվա Schiaparelli ցուցադրությանը։ Սա Victoria’s Secret-ի հրեշտակ դարձած մոդելի առաջին հայտնվելն է պոդիում վեց տարվա ընդմիջումից հետո։ Հայտնին կիսվել է իր վերադարձից ստացած տպավորություններով:
«Հղիության արձակուրդից հետո հիանալի էր պոդիում վերադառնալը: Եվ Schiaparelli-ից ընկերներիս հետ վերադառնալը այս իրադարձությունն առանձնահատուկ դարձրեց»,– խոստովանել է Լիման People-ին տված հարցազրույցում։
Ադրիանան պոդիումով քայլել է վանդակավոր սպիտակ զգեստով՝ կորսետով և մեծ ոսկեգույն կոճակներով։ Արտաքին տեսքը լրացնում էին զանգվածային ականջօղերն ու կաթնագույն պայուսակը։
Հիշենք, որ անցյալ ամիս համացանցը ուշադրություն է հրավիրել մոդելի վերափոխման վրա։ Օգտատերերը նկատել էին, որ նա նիհարել է։ Ոմանք աստղին կասկածում էին պլաստիկ վիրահատության մեջ նրա խիստ դուրս ցցված այտոսկրերի պատճառով։