Էմիլի Ռատակովսկին իր երեք տարեկան որդու՝ Սիլվեստր Ապոլլոյի հետ մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթվա Loewe-ի ցուցադրությանը։ Երեխայի հետ մոդելի կադրերը հրապարակվել են Ինստագրամ սոցցանցում՝ Vogue-ի պաշտոնական էջում։
Մոդելը ընտրել է սպիտակ և մոխրագույն վանդակավոր վերնաշապիկ՝ խորը դեկոլտեով։ Նա ամբողջ տեսքը լրացրել է սև կաշվե կիսաշրջազգեստով։ Լուսանկարիչներին հաջողվել է Էմիլիին լուսանկարել այն պահերին, երբ նա որդուն ջերմ գրկել էր։ Սիլվեստրի համար նա ընտրել է մեծ չափսի մոխրագույն շապիկ և տաբատ՝ բորդո գույնի անձրևային կոշիկներով։
Հիշեցնենք, որ Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ 2018 թվականին՝ երեք ամիս հանդիպելուց հետո։ 2021 թվականին զույգը որդի ունեցավ՝ Սիլվեստրին։ Սակայն 2022 թվականի ամռանը նրանց սիրո պատմությունն ավարտվեց։