Ասում են, որ յուրաքանչյուրը խենթանում է յուրովի, սակայն կան մարդիկ, որոնց խենթություններն անչափ տարօրինակ ու ապշեցնող են:
Էլիզաբեթը միակ մարդն է աշխարհում, ով կախվածություն ունի կանաչ գույնից: Նա դեռ փոքրիկ երեխա էր, երբ ցրտաշունչ Կանադայից տեղափոխվեց Ֆլորիդա, որտեղ աղջիկը, պարզապես, սիրահարվեց կանաչ ու գեղեցիկ բնությանն ու սկսեց շրջապատել իրեն բույսերով, ծաղիկներով:
Հետագայում նա որոշեց իր նոր բնակարանը վերանորոգել ու կահավորել՝ ընտրելով կանաչի բոլոր երանգները:
68-ամյա Էլիզաբեթը այսօր կանաչ է ներկել անգամ վարսերը, և նրա հետ շփում ունեցած հոգեբանները պնդում են, որ կինը ներշնչանքի պատճառով, իսկապես, կախվածություն է ձեռք բերել կանաչ գույնից և նրա տրամադրությունը, աշխատունակությունը ընկնում է, երբ շրջապատում բավարար չէ այդ գույնը:
«Երբ ես տանն եմ, միշտ շփվում եմ այս բույսերի ու ծաղիկների հետ, կատակներ եմ նրանց հետ անում և կարծում եմ, որ նրանք էլ ինձ հետ են խոսում. ճիշտ է, ես չեմ լսում, բայց նրանց էներգիան հասնում է ինձ: Երբ ամեն բան կանաչ գույների մեջ է, ես ինձ զգում եմ երեխա, հորս գրկում: Միգուցե կապվել եմ այս գույնի հետ, որովհետև այն հիշեցնում է ինձ իմ մանկությունն ու ծնողներիս»,-անկեղծանում է Էլիզաբեթը:
Իրականում, բժշկության մեջ գոյություն ունի գունային թերապիա, որն արդեն մի քանի տարի է լայն տարածում ունի:
Կանաչը համարվում է էներգիայի աղբյուր, այն օգտակար է նաև նյարդային և սրտանոթային համակարգերի վերականգնման համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս միայնակ մարդկանց իրենց շրջապատել այս գունով, որովհետև այն դրական ազդակներ է հաղորդում: Սակայն այսքան կապվել գույնի հետ հարկավոր չէ: